ԳՈՒԿ նորություններ
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին
Հոկտեմբերի 26-28-ին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպվել էր «Համաշխարհային քաղաքականության մեգաթրենդներ. գլոբալիզացիա, բևեռացում, ծայրահեղականություն» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին համացանցային հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, մայոր Նաիրա Հայրապետյանը: Միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, նա հանդես է եկել «ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի դերը ահաբեկչության դեմ պայքարում» խորագիրը կրող զեկույցով:
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեցին ավարտական քննություններ
ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի արդիականացման ու կատարելագործման աշխատանքները շարունակվում են նոր թափով:
Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2022 թվականի հունիսի 1-ից 3-ը հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով թվային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, թեստային եղանակով, անցկացվեցին ավարտական քննություններ:
Ունկնդիրները համակարգչային համապատասխան ծրագրով լրացրեցին առավել կարևոր առարկաների ծրագրային հիմնական թեմաներից և խնդիրներից կազմված թեստերը, որոնց գնահատման արդյունքները վկայում են ստացած գիտելիքների և գործնական-մասնագիտական հմտությունների ստուգման գործընթացի օբյեկտիվության և արդյունավետության մասին:
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց միջանկյալ քննություն
ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի բարելավումն ու կատարելագործումը Գիտաուսումնական կենտրոնի առաջնային ու կարևորագույն խնդիրներից է:
Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով առաջին անգամ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ թեստային եղանակով անցկացվեց միջանկյալ քննություն:
Ունկնդիրները համակարգչային հատուկ մշակված ծրագրի օգնությամբ լրացրեցին դասավանդվող առարկաների ծրագրային թեմաների հարցաշարերից և հիպոթետիկ առաջադրանքներից կազմված թեստերը, որոնց արդյունքներն առավել լիարժեք և օբյեկտիվ են դարձնում ոչ միայն գիտելիքների, այլ նաև մասնագիտական հմտությունների ստուգման գործընթացը:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին
Հոկտեմբերի 27-28-ին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմկերպվել էր «Համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատվական պատերազմներ և գունավոր հեղափոխություններ» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին համացանցային հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, մայոր Տարոն Սաքոյանը: Միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, նա հանդես է եկել «Ժամանակակից աշխարհակարգի հեռանկարը ու համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատվական պատերազմներ և գունավոր հեղափոխություններ» խորագիրը կրող զեկույցով: